Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աննախադեպ և ապշեցնող է անվանել երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի' քաղաքականությունից հեռանալու մասին որոշումը:
«Մենք ականատես ենք լինում աննախադեպ իրավիճակի: Մարդը, ով 2 տարի առաջ միավորեց երկրի քաղաքական դաշտը և փոխեց Վրաստանի պատմության ընթացքը, աննախադեպ ապշեցնող, բարոյական և հասարակական քայլ է կատարում»,-ասել է լրագրողներին Մարգվելաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության նիստի ավարտին:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին կիրակի օրը հայտարարել էր շարժման առաջնորդի պաշտոնը լքելու իր որոշման մասին' դրանով իսկ վերջնականապես դադարեցնելով իր գործունեությունը քաղաքական դաշտում: