Թուրքական HAVELSAN ընկերությունը միացել է Ադրբեջանում ռազմական օդանավակայանը կառուցման նախագծին: Այս մասին, ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հայտնել է HAVELSAN-ի գլխավոր տնօրեն Սադիկ Յամաջը:

 

Ընկերության ղեկավարի խոսքով՝ սկզբնապես Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ մոդեռնիզացնոմ է Սիթալչայ օդանավակայանը, բայց հետո ծրագրերը փոխվել են:

 

Նոր ռազմական օդանավակայանի շինարարությունն արդեն սկսվել է: Նոր օդանավակայանում շինարարական աշխատանքները վստահվել են թուրքական Koza Savunma ընկերությանը, իսկ էլեկտրոնային համակարգերի մատակարարումը՝ HAVELSAN-ին:

 

Օդանավակայանի գտնվելու վայրը չի հաղորդվում: