ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 18.11.2013թ. հրամանով իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ:

 

Ծնվել է 1972թ. հունիսի 1, ք.Երևանում


ՀՀ փաստաբանների պալատ 2013թ. նոյեմբերից
Փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ

 

ՀՀ գլխավոր դատախազություն 2011-2013
Հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ

 

ՀՀ գլխավոր դատախազություն 2007-2011
Ավագ դատախազ


ՀՀ գլխավոր դատախազություն 2002-2007
ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական


ՀՀ գլխավոր դատախազություն 1999-2002
ՀՀ գլխավոր դատախազի օգնական


ՀՀ կառավարության աշխատակազմ 1997-1999

Գլխավոր մասնագետ իրավաբանական վարչությունում


ՀՀ սոցապ. նախարարություն 1996-1997
Նախարարի աշխատակազմի ղեկավար


ՀՀ կառավարության քարտուղարություն 1996 օգոստոս-նոյեմբեր
Առաջատար մասնագետ իրավաբանական վարչությունում


ՀՀ միջազգային տուրիզմի ասոցիացիա 1994-1996
Իրավախորհրդատու


«Երկոմունշին» պետ.շին. վարչության 1988 – 1989թթ.
վերանորոգման մոնտաժման վարչության բանվոր

ՀՀ Նախագահի 17.09.2009թ. հրամանագրով Ա.Եսայանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:


ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


2012թ.
ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտ:


2011թ.
Ռուսատանի Դաշնության ոստիկանության տնտեսական անվտանգության ակադեմիայի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Եվրասիական տնտեսական անվտանգության քրեաբանական հիմքերը» թեմայով՝

ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 0208 հավաստագրով ՌԴ ԿԳՆ ԲՈՀ-ի կողմից տրված իրավ. գիտ. դոկտորի գիտական աստիճանի վկայագիրը համապատասխանեցվել է ՀՀ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին)


2006 – 2010թթ.
ՌԴ, Մոսկվա Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա


2003թ.
2002 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Սոցիալական պատասխանատվության հասկացությունը, տեսակները, ծագումը և հիմքերը» թեմայով և 2003թ. ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:


2000թ.-ից
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ


1989 – 1994թթ.
Երևանի պետական համալսարան

Իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբանի դիպլոմ


1990 – 1992թթ..
Երևանի պետական համալսարան

Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ

Անգլերեն լեզվի թարգմանչի դիպլոմ


1979-1989թթ.
Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոց

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


2013թ-ից
ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 26Ա հրամանով հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ:


2012թ.
Պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ՀՀ ԲՈՀ-ի թիվ 20 արձանագրությամբ:


2011-2012 թթ.
ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 157Ա հրամանով հանդիսացել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավաբանության 063 մասնագիտական խորհրդի անդամ:


2006թ.
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում:


2005թ.

ՀՀ արդարադատության նախարարի թիվ 104-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ:


ՍԵՄԻՆԱՐՆԵՐ ԵՎ ԿՈՆՖԵՐԱՆՍՆԵՐ

 

ԱՄՆ Հարվարդի համալասարանի Ջոն Ֆ.Քեննեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտների հերթական հանդիպում' նվիրված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերին, Բուխարեստ, Ռումինիա, մարտ 2013թ.
Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 3-րդ նիստ, Շանհայ, ՉԺՀ, հուլիս 2011թ.
«Անդրազգային կոռուպցիայի դեմ միավորված ջանքեր» կոնֆերանս, ԱՄՆ, Վաշինգտոն, 2010թ. (Համաշխարհային բանկ)
Դատախազների միջազգային ասոցիացիայի ամենամյա աշխատանքներ՝ Պեկին (1999թ.), Լոնդոն (2002թ.), Կոպենհագեն (2005թ.), Փարիզ (2006թ.),
Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսների աշխատանքներ՝ Բրատիսլավա (2003թ.), Մոսկվա (2006թ.), Լյուբլյանա (2002թ.), Ցելլե (2004թ.),
ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստեր՝ Սանկտ-Պետերբուրգ (2012թ.), Մինսկ (2011թ.), Սանկտ-Պետերբուրգ (2008թ.), Աստանա (2007թ.), Մինսկ (2006թ.), Ալմաթա (2004թ.) և այլն:


ՊԱՐԳԵՎՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 03.09.2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
ԼՂՀ Նախագահի 2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
2012թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով,
ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 09.10.2007թ. հրամանով պարգևատրվել է հուշանվերով,
ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 25.11.2011թ. հրամանով՝ «Ռուսաստանի դատախազության 290- ամյակ» մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարի 31.05.2013թ.հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարի 19.01.2012թ. հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.2004թ. հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալով,
ՀՀ ոստիկանապետի 06.06.2013թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով,
ՀՀ ոստիկանապետի 30.06.2010թ. հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
ՀՀ ոստիկանապետի 06.09.2008թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով
ՀՀ ոստիկանապետի 26.02.2003թ. հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2010թ. հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» մեդալով,
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2008թ. հրամանով պարգևատրվել է անվանական հրազենով,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 27.06.2013թ. պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
ՌԴ համառուսաստանյան ոստիկանության ասոցիացիայի նախագահի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի» մեդալով,
Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հիմնադիր նախագահի կողմից 07.06.2007թ. պարգևատրվել է «Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով»,
Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 01.06.2013թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է «Ծառայությունների համար» կայսր Ալեքսանդր I-ի անվան խաչով,
Միջազգային ասպետական միության (Հանովեր, Գերմանիա) նախագահության 30.07.2013թ. որոշմամբ գիտության ոլորտում նշանակալի ներդրման, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար պարգևատրվել է միության բարձրագույն պարգև հանդիսացող «Պետրոս Մեծ» շքանշանով,
Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 17.08.2012թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է «Ծառայությունների համար» թագի պատկերով Մեծ արծաթե աստղով,
ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից 09.05.2013թ. պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար մեդալով»,
ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից 28.11.2012թ. պարգևատրվել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով,
«Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից 21.09.2013թ. պարգևատրվել է «Փառապանծ մարտիկ» մեդալով,
ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով:
Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով:


ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Արմեն Եսայանը հանդիսանում է ավելի քան 50 գիտական հոդվածների և տասնյակից ավելի մենագրությունների հեղինակ, այդ թվում՝

Ա.Կ.Եսայան (համահեղինակ), «Հռոմեական իրավունք» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, 2012թ.
Ա.Կ.Եսայան «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» ուսումնական և մեթոդական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
Ա.Կ.Եսայան «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
Ա.Կ.Եսայան «Պետության և իրավունքի տեսություն. պետության և իրավունքի տեսության հիմնախնդիրներ» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան 2012թ.
А.К.Есаян «Криминологические основы обеспечения экономической безопасности Евразийских союзов», Москва, 2010г.
А.К.Есаян «Понятие и типы транснациональных преступлений в сфере обеспечения региональной экономической безопасности», Москва, 2010г.
А.К.Есаян «Концептуальные основы противодействия транснациональным угрозам экономической безопасности государств членов Евразийских союзов», Москва, 2009г.
А.К.Есаян «Теоретические и правовые основы системы экономической безопасности Евразийских союзов», Москва, 2008г.
Ա.Կ.Եսայան (համահեղինակ), «Իրավունքի տեսության հիմնահարցեր» ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար, Երևան, 2003թ. և այլն:

 


Այլ տեղեկություններ

Զինապարտ է, ունի պահեստի լեյտենանտի զինվորական կոչում:

Անկուսակցական է:

Զբաղվում է արևելյան մարզաձևերով, արևելյան մարզաձևերի միջազգային կարգի մրցավար, միջազգային կարգի սպորտի վարպետ (karate-do, kick-box, «ուշու» չինական գիմնաստիկա), «Սև գոտի 2-րդ դան» (karate-do, kick-box): «Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության կենտրոնական խորհրդի նախագահի 15.04.2013թ. հրամանով պարգևատրվել է ««Դինամո» Բելառուսի ֆիզկուլտ-սպորտային ընկերության 90-ամյակ» մեդալով:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների: