ԱՄՆ-ի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Washington Post-ի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Սպիտակ տան մոտակայքում, 159 միլիոն դոլարով կգնի անշարժ գույքի վրա մասնագիտացած ընկերություններից մեկը:
Գործարքը նախատեսվում է ավարտել 2014 թվականի մարտին: Ընկերության անունը, որը համաձայնել է ձեռք բերել խմբագրության շենքը, հայտնի չէ:
Washington Post-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խմբագրությունը տարածք է վարձելու իր հին շենքում, մինչև չլուծվի նոր գրասենյակի հարցը:
Նշենք, որ 2013 թվականի օգոստոսին Washington Post-ը 250 միլիոն դոլարով գնել է ինտերնետ-խանութ Amazon.com-ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը: Սակայն հայտնի է, որ Վաշինգթոնի գրասենյակի գնորդի որոնումները թերթը սկսել է դեռ սեփականատիրոջ փոխվելուց առաջ: