Վրաստանի և Ռուսաստանի միջև ծավալված պատերազմից 5 տարի անց Թբիլիսին մարտահրավեր է նետում Մոսկվային' Եվրոպայի հետ կապերի ամրապնդման մասին համաձայնություն ստորագրելով. գրում է The First Post-ը:
Վրաստանի նոր վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին բարձրաձայնել է իր այդ մտադրությունների մասին այն բանից հետո, երբ Ուկրաինան Մոսկվայի ճնշման տակ հրաժարվեց Եվրամիության հետ համաձայնագիր կնքելուց: Վրաստանի տնտեսությունը շատ ավելի փոքր է քան Ուկրաինայինը, սակայն ԵՄ հետ համաձայնագիրը կարևոր է, քանի որ Վրաստանով են անցնում խողովակաշարերը, որոնք կասպիական գազը հասցնում են Եվրոպա:
Ղարիբաշվիլին Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ ցավում է ԵՄ հետ ասոցացումը կասեցնելու մասին Ուկրաինայի որոշման համար, սակայն Վրաստանն առավելապես քիչ կախում ունի Ռուսաստանից:
«Ուկրաինայի նման Վրաստանը նույնպես փորձում է հավասարակշռություն գտնել Արևելքի և Արևմուտքի միջև, սակայն շատ դժվար է ամրապնդել կապերը Արևուտքի հետ' միաժամանակ չվնասելով հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է վարչապետը: Չնայած Ռուսաստանի տագնապներին' Թբիլիսին նախաստորագրելու է ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու մասին համաձայնագիրը Վիլնյուսի գագաթնաժողովում և հույս ունի, որ Ռուսաստանը կփոխի Վրաստանի հանդեպ իր վարած քաղաքականությունը, քանի որ իր հեռակա պլաններում Վրաստանը պատրաստվում է մտնել ՆԱՏՕ և ԵՄ: