Եվրամիության հետ Ասոցացումից Հայաստանի եւ Ուկրաինայի հրաժարման պատճառների շարքում նշվեց այն, որ Պուտինը Յանուկովիչի եւ Սերժ Սարգսյանի առաջ դրել է կոմպրոմատների տրցակ՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ գործակցության առումով, եւ սպառնացել հրապարակել այն: Այդ մասին հայտարարել էր ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորևներից մեկը: Ուկրաինայի կամ Հայաստանի հասարակությունների համար դա սենսացիա չէր, որովհետեւ չնայած պարզ չէ, թե իսկապես եղել է այդպիսի սպառնալիք, այդուհանդերձ հասարակությունները չեն կասկածում, որ Ռուսաստանն անպայմանորեն կունենա այդպիսի տրցած Յանուկովիչի եւ Սերժ Սարգսյանի կապակցությամբ:

 

Եվ ոչ միայն նրանց: Օրինակ, թե ով է Հայաստանի քաղաքական դաշտում կոնկրետ հանդիսանում ՊԱԿ-ի գործակալական ցանցի մեջ անմիջականորեն ներգրավված անձ, դժվար է ասել: Բայց որ այդ անձինք են կազմում Հայաստանի քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը, երեւի թե կկասկածեն քչերը:

 

Համենայն դեպս, ակնհայտ է Ռուսաստանի ազդեցությունը ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաեւ ընդդիմադիր դաշտի ճնշող մեծամնասնության վրա: Իսկ Ռուսաստանը հազիվ թե մեկի վրա իշխի կոմպրոմատներով, իսկ մյուսի վրա՝ գաղափարապես:

 

Մանրամասներն՝ այստեղ: