Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի են ունենում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի 2-րդ օրվա աշխատանքները:
Քննարկման հիմնական թեման մի քանի օր առաջ Ասոցացման համաձայնագրից ստորագրել հրաժարված Ուկրաինան է:
Լիտվայի արտգործնախարարի հայտարարության համաձայն' գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի հետ ոչ մի համաձայնություն չի ստորագրվելու: Այս պահին ծրագրին ակտիվ մասնակցում է 6 երկրներից միայն 2-ը' Վրաստանն ու Մոլդովան, որոնք այսօր հանդիսավոր կերպով կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագիրը. գրում է ИТАР-ТАСС-ը: