ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթում գտնվող ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերի քանակն ավելացել է:
ԴԱՀԿ ծառայությունում 2012 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1046 կատարողական վարույթների, որից 962-ն ալիմենտի բռնագանձման, (բռնագանձված գումարը՝ 404.654.177 ՀՀ դրամ), 74-ը երեխաների տեսակցության կազմակերպման և 10-ը երեխաների հանձնման վարույթներ են։
2012 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 848 կատարողական վարույթի, որից 784-ն ալիմենտի բռնագանձման /այդ թվում՝ 486 ալիմենտի բռնագանձման վարույթ մարզային բաժիններում՝/, բռնագանձված գումարը՝ 329 մլն. 303.939 ՀՀ դրամ /որից մարզային բաժիններում՝ 211 մլն 651 հազ. 296 ՀՀ դրամ/, 57-ը երեխաների տեսակցության կազմակերպման /որից մարզային բաժիններում՝ 24 վարույթ/ և 7-ը երեխաների հանձնման վարույթներ են /որից մարզային բաժիններում՝ 3 վարույթ/։
Իսկ 2013 թվականի առաջին 10 ամիսների վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 987 կատարողական վարույթի, որից 889-ն ալիմենտի բռնագանձման /դրանից մարզային բաժիններում՝ 559 ալիմենտի բռնագանձման վարույթ/, բռնագանձված գումարը ՝ 336 մլն 401 հազ. 788 ՀՀ դրամ /որից մարզային բաժիններում՝ 214 մլն 102 հազ. 034 ՀՀ դրամ/, 91-ը' երեխաների տեսակցության կազմակերպման /որից մարզային բաժիններում՝ 37 վարույթ/ և 7-ը' երեխաների հանձնման վարույթներ են /որից մարզային բաժիններում՝ 3 վարույթ/։