Գյումրիում ճանապարհները փակ են: Դեռ վաղ առավոտից Սայաթ-Նովա, Կայարանամերձ հրապարակ, Հաղթանակի պողոտա եւ այլ կենտրոնական փողոցները փակ են: Փակ ճանապարհների եզրերին շարված ոստիկանները արգելում են քաղաքացիներին նորմալ տեղաշարժվել: Ըստ որոշ տեղեկությունների՝ Շիրակի մարզերի գյուղերից եւս մարդկանց արգելում են գալ Գյումրի: Որոշ ուսանողների ետ են դարձրել հենց ավտոկայանից՝ ասելով, որ այսօր «բուհերում դաս չկա, տուն գնացեք»:

 

ԳԱԼԱ-ն ֆիքսել է մի քանի կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես են Գյումրու դրամատիկական թատրոնը շրջափակել ոստիկանները, իսկ քաղաքացիները վիճաբանում են նրանց հետ, քանի որ անգամ հիվանդանոց գնալ չեն կարող:

 

Նկատենք, որ ՌԴ նախագահի Գյումրու այցելությունը լուսաբանող լրագրողների տեղաշարժը եւս սահմանափակ է: Հիմա բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները գտնվում են Գյումրու Դրամատիկական թատրոնի դիմաց, այնտեղից ելումուտ անել եւս հնարավոր չէ: Մանրամասները` աղբյուր կայքում: