Իրավիճակն Ուկրաինայում եւ Հայաստանում կարող է զարգանալ զուգահեռ սցենարներով, ավելի ճիշտ՝ այն, ինչ Ռուսաստանը չի կարող անել Ուկրաինայում, կարող է անել Երեւանում:

 

Ցանցում տեղեկություն է հայտնվել, որ ուկրաինացի ոմն պատգամավոր խնդրանքով դիմել է Պուտինին՝ զորք մտցնելու Ուկրաինա, քանի որ արեւմտյան ուժերը ցանկանում են երկրում հեղաշրջում անել: Կան նաեւ տեղեկություններ, որ ուկրաինական Բերկուտի համազգեստով Ուկրաինայում են գտնվում ռուսական հատուկ ծառայությունները:

 

Բացի այդ, ուկրաինական ընդդիմությունը պնդում է, որ նախագահ Յանուկովիչը բախումներ է հրահրում՝ արտակարգ դրություն եւ զորք մտցնելու համար:

 

Չի բացառվում, որ արտակարգ դրության դեպքում Յանուկովիչը կարող է դիմել Ռուսաստանին պաշտպանության խնդրանքով: Առավել մանրամասները կարդացեք այստեղ: