Ռուսաստանն ու Իրանը բանակցություններ են վարում Բուշերում նոր ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցով: Ակնկալվում է, որ աշխատանքները սկսվելու են 2014-ին. գրում է AFP-ն:

 

«Մենք բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ 4 հազար մեգավատ էլեկտրականություն արտադրելու համար, և ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շինարարությունը սկսելու համար»,-մեջբերում է գործակալությունն Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհիիին:

 

«Եկող տարի մենք կարող ենք տեսնել Բուշերում ևս մեկ ԱԷԿ-ի շինարարության սկիզբը»,-նշել է Սալեհին: