Դեկտեմբերի 1-ին' ժամը 15.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1992թ. ծնված Գոռ Մ.-ին և հրավիրել 1998թ. ծնված Արթուր Գ.-ին:

 

Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 29-ին' ժամը 20.00-ին, գնացել են Սիսակյան փողոցի 4 շենքի մի բնակարան, որտեղ Գոռ Մ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել ու ատրճանակի սպառնալիքով նույն տան բնակչուհի Լիլիթ Ս.-ից պահանջել է 100.000 դրամ, սակայն չստանալով նշված գումարը, ստուգել է ննջասենյակում գտնվող պահարանի դարակները և գումարը չհայտնաբերելով' հեռացել են:

 

Գոռ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: