Տրանսպորտի սակագինը եթե հունվարից չբարձրանա ուղևորափոխադրողները կդիմեն կոշտ քայլերի. այս մասին Tert.am-ին ասաց «Ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Նա նշեց, որ իրենք սպասում են Երևանի քաղաքապետարանից իրենց նամակի պատասխանին։

 

«Առաջին նամակում գրել էինք, որ խնդրում ենք ակտիվացնել տրանսպորտի սակագնի հարցով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները, որովհետև արդեն ընկերությունները հասել են սնանկության շեմին։ Առաջին նամակին քաղաքապետարանը մի անորոշ պատասխան էր տվել մեզ՝ ասելով, թե փնտրում են անկախ փորձագիտական հանձնաժողով, որտեղ կորոշեն որքան է քաղաքի ուղևորահոսքը։ Նրանց պատասխանի համաձայն՝ երբ ուղևորահոսքը հայտնի կլինի, այդ ժամանակ հանձնաժողովի նիստ կգումարեն և կիմանան, թե ինչքան կլինի փոխադրման սակագինը։ Բայց հաշվի առնելով, որ մենք վատ վիճակում ենք գտնվում, շատ վատ վիճակում, մենք գրեցինք, որ ձեր պատասխանից բավարարված չենք, և եթե շուտափույթ հստակ պատասխան չտաք մենք կդիմենք ավելի լուրջ գործողությունների»,- ասաց նա։

 

Հրանտ Եղիազարյանը հստակեցրեց, որ չթանկացնելու դեպքում ոչ միայն հունվարից հետո են կտրուկ միջոցների դիմելու, այլ հնարավոր է նաև մինչև հունվար և ներկայացրեց նախատեսված քայլերը։

 

«Այն ինչ կանենք, գործադուլ չի կոչվելու ոչ թե նրա համար, որ ուզում ենք ուրիշ անուն դնենք, այլ որովհետև գործադուլն այն է, երբ մարդը չի ներկայանում աշխատանքի, իսկ երբ մարդը ներկայանում է աշխատանքի, բայց ոչինչ չի անում, դա արդեն գործադուլ չէ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: