«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը դեկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության նոյեմբերին կատարած աշխատանքի արդյունքները:

 

Առաջին հերթին ՀԿԵ ղեկավարը նշեց, որ 2013 թվականի նոյեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 6,2%-ով ավելացել են բեռնափոխադրումների ծավալները, իսկ 6,4%-ով՝ բեռնաշրջանառությունը: Առավել ակտիվ կայարանների շարքում Վիկտոր Ռեբեցը նշեց Դալարիկը, Կարմիր Բլուրը և Երևանը:

 

Երկաթուղու ձեռքբերումների թվում գլխավոր տնօրենը նշեց, մասնավորապես, տրանզիտային վագոնների պարապուրդի կրճատումը, բեռնատար գնացքի քաշի ավելացումը 36 տոննայով, միջին տեղամասային արագության աճը 2 կմ/ժամով:

 

2012 թվականի նոյեմբերին բեռնատար գնացքի միջին քաշը ՀԿԵ-ում կազմում էր 1494 տոննա, իսկ միջին տեղամասային արագությունը՝ 30,8 կմ/ժամ:

 

Միևնույն ժամանակ Վիկտոր Ռեբեցը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ նոյեմբերին կրճատվել էր լոկոմոտիվների ու վագոնների արտադրողականությունը, ղեկավարներին հանձնարարելով իրավիճակը շտկելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

 

Նա խորհրդակցության մասնակիցներին հիշեցրեց ենթակառուցվածքի արդիականացման ու առողջացման, գնացքների անվտանգ երթևեկության ուղղություններով տարվող աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին:

 

Խորհրդակցության ավարտին Ընկերության գլխավոր տնօրենը հանձնարարեց դեկտեմբերին ապահովել բեռնման նախատեսված ցուցանիշների կատարումն, իրականացնել գնացքների անվտանգ երթևեկությանն ուղղված միջոցառումները, վերականգնել ձեռնարկությունների արդյունավետ տեխնոլոգիաների ու էսթետիկայի պարգևատրման պրակտիկան: