Ուկրաինայի Նիկոլաևսկի շրջանի Կոբլևո քաղաքի դիսկոտեկում սկանդալային իրադարձություն է տեղի ունեցել. դեռահասների համար կազմակերպվել է շոու, որի ընթացքում առաջադրանք է դրվել հանվել և հասարակության առջև սեքսով զբաղվել 200 գրիվնայի դիմաց:

 

Համապատասխան տեսանյութը տեղադրվել է «vkontakte» սոցիալական ցանցում:

 

«Wind Rose» գիշերային ակումբում տեղի ունեցած իրադարձությունները լայն քննարկման են արժանացել ուկրաինական մամուլում: Ակնհայտ օրենքի խախտում է' անչափահասներին ստիպել գումարի դիմաց հանվել և սեռական հարաբերություններ ունենալ պարահրապարակում:

 

Իրադարձության իրավական հետևանքների մասին ուկրաինական ԶԼՄ-ները լռում են: