Այսօր` դեկտեմբերի 9-ին, ձևավորվել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը:

 

Հանդիպման ժամանակ ելույթով հանդես եկավ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

«Մենք չենք գալիս ևս մեկով լրացնելու ներկայիս գործող կամ չգործող քաղաքական ուժերի շարքը, մենք գալիս ենք հստակ գիտակցելով, որ ժողովրդի այսօրվա հուսալքված վիճակը, որի միակ ելքը տեսնում է արտագաղթի մեջ, պահանջում է կոնկրետ քայլեր երկիրն այս վիճակից դուրս բերելու համար»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքերով' դրա համար անհրաժեշտ է երկրի համար մտահոգ բոլոր մարդիկ' ազատամարտիկն ու մտավորականը, բանվորն ու գյուղացին, գործազուրկն ու ձեռներեցը, որպեսզի համախմբվեն նույն գաղափարի շուրջը:

 

«Մենք պետք է կարողանանք դառնալ այն նպաստող ուժը, որն իրականություն կդարձնի այդ համախմբումը: Ես ուզում եմ դիմել նաև իմ մարտական ընկերներին, որ այս օրհասական պահին մեզ անհրաժեշտ է համախմբվել: Ես կցանկանայի հիմա այս ելույթը ընդունեիք ոչ թե որպես ելույթ, այլ' երդում ժողովրդի առաջ: Չշեղվե՛լ բռնած ուղուց, անե՛լ ամեն ինչ, որպեսզի մնք կարողանանք տեսնել ժողովրդավար Հայաստան»,-ասաց Սասուն Միքայելյանը: