Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստ է կրկին վերադառնալ քաղաքականություն. հայտնում է ֆրանսիական հայտնի Le Point պարբերականը:
«Հարցն այն չէ, թե արդյոք ես ուզում եմ վերադառնալ: Հարցն այն է, որ ես պարտավոր եմ վերադառնալ քաղաքականություն, այլընտրանք չունեմ, դա իմ ճակատագիրն է»,-ասել է Սարկոզին:
Հիշեցնենք, որ 2012-ին Նիկոլա Սարկոզին, պարտվելով Ֆրանսիայի նախագահի ընտրություններում, որոշել էր հեռանալ քաղաքականությունից: