«Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ.

 

«Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է «վաճառվում է» և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված է և վաճառվում է $200.000-ով:

 

Ինչպես հայտնի է, 2005 թվականից «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով մանկապարտեզների տարածքների վաճառքն արգելվել է:

 

Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե երբ և ում կողմից է սեփականաշնորհվել այդ տարածքը:

 

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Երեւան քաղաքի ավագանի, «Բարեւ Երեւան» խմբակցություն