Ուկրաինայի ՆԳՆ-ն խոստովանել է, որ Կիևի Նեզալեժնոստի Մայդանում նոյեմբերի 30-ին ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության կողմից օրենքի խախտումներ են թույլ տրվել, գրում է Интерфакс-ը'հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի նախնական ստուգման արդյունքներին:

 

Այդ ստուգումների արդյունքում պարզվել է, որ որոշ ոստիկաններ ֆիզիկական ազդեցության միջոցներ են գործադրել ցուցարարների հանդեպ: Ընդ որում' ՆԳՆ-ում նշում են, որ հիմքեր կան պնդելու, թե ցույցը ցրելու ժամանակ գրանցվել են նորմատիվ իրավական ակտերի խախտման դեպքեր: Մասնավորապես' որոշ ոստիկաններ հատուկ միջոցներ և չափից դուրս ուժ են կիրառել ցուցարարների հանդեպ: