Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է լիբանանա-իսրայելական սահմանին տեղի ունեցած հրաձգության հետևանքով իր զինծառայողի սպանության փաստը և իր զորքերը բերել է բարձր մարտական պատրաստվածության:

 

Իսրայելի ՊՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ հրազենային զենքից կրակ է արձակել Լիբանանի բանակի զինծառայողը: «Իսրայելցի զինվորը սպանվել էր այդ երեկոյան Լիբանանի հետ սահմանին իր մեքենայով վերադառնալիս»,-ասել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Լերները:

 

Նա հերքել է լուրերն այն մասին, թե միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ իսրայելցի զինվորները փորձել են խախտել սահմանը և անցնել Լիբանանի տարածք. մեջբերում է Взгляд պարբերականը:

 

Իսրայելի պաշտպանական բանակը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ում Լիբանանի ուժերին և իր զորքերը բերել է մարտական բարձր պատրաստվածության: