Ինչպես հայտնում է newskaz.ru լրատվականը, ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ Արևմուտքը համաձայնվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լիազորությունների երկարաձգմանը, չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին, տեղեկացրել էին, որ Արևմտյան երկրների ներկայացուցիչները հաշտվել են այն մտքի հետ, որ Բաշար Ասադը մոտ ժամանակներս մնալու է իշխանության ղեկին, և որ բանակցությունների միջոցով չի հաջողվի նրան համոզել լքել իր զբաղեցրած պաշտոնը: