ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով. չորեքշաբթի օրը հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

 

«Նախագահն ու նրա տիկին Միշել Օբաման ներկա չեն գտնվելու Օլիմպիադային, քանի որ նրանց դա թույլ չի տալիս աշխատանքային գրաֆիկը»,- ասել է Հարֆը, մեջբերում է РИА «Новости»-ն:

 

Նրա խոսքերով' Սոչիում ԱՄՆ-ն ներկայացնելու է բարձր մակարդակի ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն:

 

Ամերիկյան պատվիրակության կազմը հայտնի էր դարձել երեքշաբթի օրը: Սոչիի Օլիմպիադայի բացմանը ԱՄՆ-ի կողմից կմասնակցեն Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարը, ներքին անվտանգության նախկին նախարարը, իսկ փակմանը' պետքարտուղարի առաջին տեղակալը: