Հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը ծնվել է 1849 թ. դեկտեմբերի 21-ին, Կոստանդնուպոլիսում:

 

Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։

 

1867-1869 թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875թթ. աշխատել է Պ. Մաղաքյանին թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում: 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով' տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879 թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885 թթ. Ադամյանը արդեն որպես ճանաչված դերասան հրավեներ է ստանում խաղալու տարբեր քաղաքներում' Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ,Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»: Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղավեստից ակադեմիայի պատվավոր անդամ։ 1888 թվականին վերադարձել է Հայաստան։

 

1880 թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը: Ադամյանը նաև բանաստեղծություններ է գրել' կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի քնարական և երգիծական: 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրանում 1889թ. դեկտեմբերի 10-ին: Կյանքի վերջին տարիները նյութական ծանր վիճակում, տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով մահանում է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։