Ներկայում արդեն մոռացվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնադրել է Աշոտ Նավասարդյանը: Նրա գործունեությունը կյանքի վերջին շրջանում բավական հակասական էր, հիմնականում նրա որոշ զինակիցների գործունեության պատճառով, սակայն Աշոտն, անշուշտ, եղել եւ կյանքից հեռացել է որպես հայ քաղաքական ազգայնական:

 

Նրանից հետո նրա հիմնադրած Հանրապետական կուսակցությունը սկսեց ասոցացվել ինչի եւ ում հետ ասես, բացի ազգայնականությունից: Այդ կուսակցության գործիչների հետ երկար ժամանակ կապում էին ինչ ասես՝ կլանայնություն, մաֆիոզություն, կոռուպցիա եւ բացահայտ ագահություն, բայց ոչ քաղաքականություն, եւ առավել եւս՝ քաղաքական ազգայնականություն:

 

Հանրապետականների անկման ամենաստորին աստիճանը չմշակված եւ չմոտիվացված դիրքորոշումն էր հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ: Ժամանակին առաջարկվել է Հանրապետական կուսակցությունը վերանվանել որպես Հանրապետական կուսակցություն-2 կամ 3, քանի որ անիմաստ է ձեւացնել, թե այս շփոթված, իրականությունից վախեցած մարդկանց խումբն օրգանական շարունակությունն է ազգային-ազատագրական շարժման, որի մասն էր Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը:
Ներկայում այս կուսակցության վարքը լիովին համահունչ է նրա կազմին: Եւ ոչ ոք չի զարմանում դրանից, եւ չի էլ հիշում դրա մասին:

 

Դեկտեմբերի 20-ին ՀՀԿ որոշ պատգամավորներ որոշեցին դրսեւորել սկզբունքայնություն եւ հետաքրքրասիրություն, միանալով հայ-ռուսական գազային պայմանագրերի քննարկմանը: Առաջինը, որ անցնում է մտքով, խմբակային կոնյունկտուրան է, քանի որ բոլորին է հասկանալի, որ խորհրդարանում ներկայիս կազմի ներկայությունը թերեւս կդառնա վերջինը: Այս կազմն այլեւս պետք չէ ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ ուրիշներին, ովքեր մի քանի տարի անց հավակնում են քաղաքական դիրքերի: Ըստ այդմ, ինչ կարիք կա կամավոր վիրավորական պիտակներ ընդունել, եթե ամեն ինչ նախօրոք տանուլ է տրվել, եւ Հայաստանում քաղաքական իշխանությունը վաղ թե ուշ լինելու է նրանց ձեռքին, ովքեր պաշտպանելու են երկրի անկախությունը:

 

Հնարավոր է իշխող կուսակցության շարքերում մտահղացում կա ցուցադրական պառակտման կամ առանձին ֆրակցիա կազմելու վերաբերյալ, սեփական պահանջները ցուցադրելու, կամ էլ իրական՝ գործադիր իշխանության միջանցքներում սեփական հավակնությունների մասին հայտարարելու նպատակով: Լավ հայտնի է, որ ՀՀԿ որոշ անդամներ անձնական անբավարարվածություն ունեն Տիգրան Սարգսյանից:
Ներկայում խոսքն ամենեւին էլ Հանրապետական կուսակցության մասին չէ, պարզապես ծիծաղելի կլիներ այդ մարդկանց վերաբերվել որպես քաղաքական գործիչների: Գլխավոր «ընդդիմադիր» ուժը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հայտարարել է, որ չի քվեարկելու պայմանագրերի օգտին, սակայն դա, ամենայն հավանականությամբ, ոչ թե հակառուսական ակցիա է, այլ Սերժ Սարգսյանին նրա խնդիրների եւ խոցելի քաղաքականության մասին հիշեցնելու փորձ:

 

Մյուս, առավել ակտիվ խմբակցությունները ցուցաբերեցին կտրուկ դիրքորոշում եւ ինքնիշխանությանը հրաժեշտ տալու «ձմեռային կառնավալի» հանդեպ անհաշտություն: Ցուրտ օրերին դատարկ չէ նաեւ խորհրդարանի հարակից փողոցը: Առջեւում են դատաքննությունները, եւ գլխավորը՝ բողոքի զանգվածային ցույցերը: Այսպիսով, առաջանում է միակ վարկածը՝ Ռուսաստանի հետ «խզման» լեգիտիմությունն ապահովելու Սերժ Սարգսյանի հույսը: Ընդ որում, դեկտեմբերի 23-ը ոչ մի բան ցույց չի տա, այլ միայն ժամանակավոր հաղթանակներ եւ խայտառակության շարունակություն:
Ներկայում արդեն կասկած չկա, որ առջեւում է ռազմական հեղաշրջումը, հարցն այն է, թե ով այն կգլխավորի: Հնարավոր են տարբերակներ:

 

Հիշվում է 2013 թ. հրաշալի ամառը, երբ այս կեղտից դուրս պրծնելու հնարավորություն կար, որի մեջ դեսուդեն էր ընկնում երկիրը, «սպիտակ կոստյումներով»: Ապուշ պետք էր լինել այդ հնարավորությունից չօգտվելու համար: 

 

 

Իգոր Մուրադյան