Երևանի քաղաքապետարանի նախաամանորյա միջոցառումների շարքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Հայաստանի կույրերի միավորում։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանի սոցապ վարչության պետը միավորման 70 կարիքավոր անդամներին հանձնել է դրամական աջակցության մեկանգամյա նպաստները, ինչպես նաև քաղցրավենիքով փաթեթներ։
Հայաստանի կույրերի միավորման նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը միավորման անդամների անունից շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և նշել, որ այս տարի առաջին անգամ չէ, որ միավորումն արժանացել է Երևանի քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքին։