Լևոն Ներսիսյանը ծնվել է 1931 թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում: Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է:

 

1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը:

 

1954-57թթ. եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ավագ խմբագիր, 1959թ.' ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, 1957 թվականից' ԵՊՀ դասախոս, 1992-ից' դոցենտ: Նրա ուսումնասիրությունների ոլորտներն էին անտիկ (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման) և 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիստական պոեզիա): Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստ, վարպետությամբ: Նկարահանվել է կինոյում' «Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա» և այլն:

 

1994թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

 

Մահացել է 1999 թ. նոյեմբերի 27-ին, Երևանում: