Դատարանը դեկտեմբերի 28-ին կքննի «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Պաշտպանն առայժմ ձեռնպահ մնաց մեկնաբանել շրջանառվող լուրերն այն մասին, որ Շ. Հարությունը գտնվում է հացադուլի մեջ: Ի.Պետրոսյանն այս լուրերը կճշտի այսօր՝ Շ. Հարությունյանի տեսակցում ժամանակ:
«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանին, ով հաստատեց, որ Շանթ Հարությունյանը գտնվում է հացադուլի մեջ դեկտեմբերի 24-ից: -