Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կստանան մեկ ամսվա աշխատավարձը։ Այս մասին TESADASHT.am֊ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Այսօր մինչև օրվա վերջ աշխտողները մեկ ամսվա աշխատավարձը կնստի բանկային քարտերի վրա»,֊ ասաց նա։ Նշենք, որ աշխատակիցները գումարը չստանալու դեպքում մտադրություն ունեին գնալ նախագահական նստավայրի մոտ և ցույց անել։
Հիշեցնենք, որ Նաիրիտ գործարանը 2010 թ.-ից չի աշխատում և արտադրանք չի տալիս. աշխատողների մեծ մասը գտնվում է հարկադիր պարապուրդում և աշխատավարձի 2/3-ն է ստանում։
Նաիրիցիները աշխատավարձերի ուշացման կամ ընդհանրապես չստանալու պատճառով պարբերաբար ցույցեր են կազմակերպում։