Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինիը Հարավային Կորեայի առաջնորդ Պակ Կին Խենին՝ Նոր տարվա առիթով մատրյոշկաներ է նվիրել, այս մասին հայտնում է Itarr-tass-ը:

 

Նոյեմբերի 13-ին Սեուլում կայացած 2 երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ Պուտինը Պակ Կին Խեին խոստացել էր ավանդական ռուսական խաղալիքների հավաքածու նվիրել:

 

Պակ Կին Խենի նվերը բաղկացած է 12 փայտե խաղալիքներից, որոնք ներկված են դեղին, նարնջագույն և կանաչ գույներով:

 

«Մենք երախտապարտ ենք նախագահ Պուտինին, որ նա չի մոռացել կատարել իր խոստումը: Հուսով եմ, որ մեզ համար շատ կարևոր կորեական - ռուսական հարաբերությունները միմյանց կլրացնեն ողջ տարվա ընթացքում այնպես, ինչպես այս 12 մատրյոշկաները», - այս մասին ասվում է նախագահի պաշտոնական կայքում: