Սիրիայի քիմիական զենքի առաջին խմբաքանակը երկրից դուրս է բերվել ռազմանավով: Այս մասին հայտնում է РБК ТВ լրատվամիջոցը: Քիմիական զենքը երկու պահեստից բերվել է Լաթաքիա նավահանգիստ, որտեղից բեռնվել է դանիական ռազմանավի վրա:

 

Որոշ ժամանակ քիմիական զենքը կմնա նավի մեջ, քանի դեռ նավահանգիստ չի բերվի նոր խմբաքանակ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ քիմիական զենքը մի քանի օր նավերում պահելը չի ազդի այն որոշման վրա, ըստ որի գործընթացը պետք է ավարտվի փետրվարի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

 

Քիմիական զենքի հեռացման համար ծախսերը կազմել է մոտ 150 մլն դոլար, իսկ ոչնչացման վերջնական ծրագիրը կիրականացնի ԱՄՆ-ն: