Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մեղավոր է ճանաչել բրիտանացուն, ով անցած տարվա ամռանը Վեսթմինսթերյան աբբայությունում թագուհի Եղիսաբեթ Երկրորդի նկարի վրա կարմիր ներկով գրել էր Help (օգնեցեք): Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Նկարի վերականգնումը կազմել է մոտ 7000 ֆունտ ստերլինգ: Ոստիկանները պարզել են, որ արարքի հեղինակը 41-ամյա, մասնագիտությամբ էլեկտրիկ Թիմ Հերիեսն է, ով անդամակցել է «Հայրերը' հանուն արդարության» շարժմանը:

 

Հերիեսը դատավարության ընթացքում հայտարարել է, որ դիմել է այդ քայլին, որպեսզի ուշադրության արժանացնի երկրում տիրող սոցիալական աղետն այն բանի վերաբերյալ, որ հայրերին հաճախ զրկում են իրենց երեխաների հետ շփվելու բնական իրավունքներից:

 

«Երեխաների կորուստն ինձ համար դարձավ այն մեծ ցավը, որը չի անցնում: Կարծում եմ, որ նրանց հետ շփվելու արգելքը համարվում է հանցագործություն, որը խախտում է երեխաների հիմնարար իրավունքները»,-ասել է նա: