Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր' 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ:

 

Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես' անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

 

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: