Կանադայի թուրքական կազմակերպությունների ֆեդերացիան կոչ է արել աջակցել change.org կայքում տեղադրված խնդրագրին, որի նպատակն է հանել Հայոց ցեղասպանության դասերը Տորոնտոյի դպրոցական ծրագրերից:

 


Կանադայում թուրքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով 2008 թվականից ի վեր ուսումնական ծրագրերում ընդգրկված հայերի, ասորիների և պոնտոսցի հույների ցեղասպանության մասին նյութերը բացասաբար են ազդում թուրք և թյուրքական ծագում ունեցող աշակերտների վրա: Թուրքերը պնդում են, որ այդ նյութերի բովանդակությունն արտացոլում է միայն հայկական կողմի հայացքները:

 

Պահանջվում է կամ դասագրքերից ամբողջապես հանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը, կամ էլ թեմայի վերաբերյալ թուրքական տեսակետը նույնպես ընդգրկել ուսումնական ծրագրերում: