Բրիտանական արխիվը կստեղծի նոր տեղեկատվական կայք, որտեղ կտեղադրվեն Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորների օրագրերը: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Մինչև տարվա վերջ, օնլայն ռեսուրսը նախատեսում է հրապարակել մոտ 1,5 մլն գրառում:

 

Արխիվի կազմակերպիչները կոչ են արել կամավորներին՝ օգնել պատմաբաններին, ովքեր զբաղվում են նամակների հավաքագրմամբ:

 

Այս պատմական «միջոցառում-ակնարկը» նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակին: