17-ամյա Սեմ Բերնզը, ով տառապում էր հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, մահացել է վիճակի բարդացումից: Նա տառապում էր պրոջերիա՝ վաղաժամ ծերացում, հիվանդությամբ:

 

Ծնողները և ընկերները լավատես դեռահասին վերջին հրաժեշտն են տվել երեքշաբթի օրը:

 

Մասաչուսեթսի բնակիչը «Կյանքը՝ ըստ Սեմի» լիամետրաժ վավերագրական ֆիլմի հերոսն էր: Իր կյանքի ընթացքում Սեմը՝ ծնողների հետ միասին, ազգաբնակչության ուշադրությունն է հրավիրել «Պրոջերիայի հետազոտական հիմնադրամի» վրա:

 

Սեմն աշխարհին սովորեցրել է, թե ինչ է պրոջերիան, սակայն նա սովորեցրել է նաև, թե ինչպես պետք է լիարժեք ապրել:

 

Տեսագրությունում Սեմը կիսվում է երջանիկ ապրելու իր փիլիսոփայական մտքերով: Դեռահասը, իհարկե, ապրել է հենց այդ փիլիսոփայությամբ:

 

Ահա Սեմի արտահայտած մտքերից մի քանիսը.

 

«Անկախ նրանից, որ ես շատ բաներ չեմ կարողանում անել, ես ուրախ եմ, որովհետև կան շատ բաներ, որ ես կարողանում եմ անել», «ես շրջապատում եմ ինձ այն մարդկանցով, ում հետ ես ուզում եմ շփվել», «պետք է անընդհատ առաջ գնալ»:

 

 

«Փաստինֆո»