Կիևում իրավապահների և ընդդիմադիր ակտիվիստների հետ բախումների ընթացքում գրանցվել է առաջին զոհը: Այս մասին հայտնում է «Сегодня» պարբերականը:

 

Կիևի գլխավոր հվանդանոցում մահացել ցուցարարներից մեկը: Նշվում է, որ 22-ամյա ակտիվիստը մահացել է «Դինամո» մարզադաշտում տեղի ունեացած մեծ ընդհարման արդյունքում, երբ ոստիկանները փորձել են ամեն կերպ ցրել ցուցարարներին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Դինամո» մարզադաշտում ցուցարարների և իրավապահ մարմինների միջև մեծ ընդհարումներ են տեղի ունենում: