Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում զինվորական կարգով հողին հանձնեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանին:
Զինվորի հուղարկավորությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դիվերսիոն հարձակմանը և սահմանային գծում տիրող իրավիճակին:
Նա նշեց, որ մեր կողմը, ինչպես միշտ, այս անգամ էլ հակառակորդին համարժեք պատասխան է տվել: Նախարարի խոսքով' սահմանային գծում այսօր լարվածությունը հասել է իր գագաթնակետին: «Երբևիցե այսքան կրակոցներ չեն եղել»,- նշեց նա:
Մանրամասները' yerkir.am-ի տեսանյութում: