«Երեկ Այգեպար գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը կայուն է»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «ՀայՓոստի» բաժանմունքի պետ Լուիզա Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով` գյուղում որևէ խուճապ չկա, այս պահին կրակոցները դադարել են, սակայն ըստ Գրիգորյանի' դրանք կարող են ամեն րոպե նորից սկսվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: Գնդակը դիպել է աղջկա ազդրին։