Հակառակորդը կրկին համոզվեց, որ սահմանի վրա կանգնածը հայ զինվորն է, և նա անպարտելի է իր հողի վրա: Այսօր կայացած ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Մենք երբեք մեր վրայից չենք հանում պատասխանատվությունը' վերադաստիարակման խնդիրը: Այսօր ես խոստանում եմ, որ բանակը զտիչ դերակատարություն է ունենալու' քաղաքացիական հասարակությունից ստանալով լավագույն զինվորներ: Տարին հայտարարում եմ փողոցային բարքերի դեմ պայքարի տարի»,-ասաց Օհանյանը:

 

Օհանյանի խոսքով' 2013-ին շարունակվել է նաև ռազմական համագործակցությունը դաշնակիցների հետ: Օհանյանի խոսքով՝ գործընկերները բարձր են գնահատում Հայաստանի խաղաղապահ ունակությունները:

 

«ՌԴ-ի հետ բարձրացվել են անվտանգության համակարգի ձևավորումը մեր տարածաշրջանում, կարևոր ուժ հանդիսացող Թուրքիայի նկատմամբ անվտանգություն ապահովելու առումով' հատկապես: Մեր բանակի ձևավորման հիմքում առաջին իսկ օրվանից ընկած է եղել ազգայինը: Գուցե մարդիկ կարծում են՝ կառուցվածքը արտատպելը Խորհրդային միությունից, նշանակում է' խորհրդային բանակ ունենալ, բայց դա այդպես չէ»,-ասաց նախարարը:

 

Նախարարը հավելեց նաև, որ բարձրացրել են զինծառայողի աշխատավարձը, կառուցվել են մեծ և փոքր բազմաթիվ շինություններ, օրըստօրե շենքային պայմաններն են լավացել, զորամասերում լոգարանների հարցն է բարելավվում, որ մեր զինծառայողները կարողանան ամեն օր լողանալ: