news.am Ամերիկյան Թեքսաս նահանգի Ջոշուա քաղաքի 16-ամյա ամյա բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել՝ պարաշյուտով անհաջող թռիչքից հետո:

 

Հաղորդվում է, որ պարաշյուտը չի բացվել եւ աղջիկն ընկել է մոտ ինը հարյուր մետր բարձրությունից: Նա հրաշքով ողջ է մնացել, սակայն ունի բազմաթիվ կոտրվածքներ, հաղրդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

 

Հաղորդվում է, որ նախքան թռիչքը աղջիկը բազմակի անգամներ հրահանգներ ու ցուցումներ է ստացել:

 

Ինչպես բժշկական կենտրոնի մասնագետներն են նշում, վնասված է աղջկա լյարդը, կոտրված են տազի ոսկորները, գոտկային ողը, թիակն ու մի քանի կողեր: Ներկայումս աղջկա վիճակը լավ է եւ շուտով նրան դուրս կբերեն վերակենդանացման բաժանմունքից: Բժիշկները նշում են նաեւ, որ վերականգնման համար կպահանջվի մի քանի շաբաթ: