Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին մյունխենյան համաժողովի ընթացքում բանակցություններ սկսել Վերկա Սերդյուչկայի հետ:

 

«Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Քերրին որոշել է Ուկրաինայի իրավիճակի մասին քննարկում սկսել բռնցքամարտիկ Կլիչկոյի և երգչուհի Ռուսլանայի հետ: Կրկես: Պետք է անպայման Վերկա Սերդյուչկային էլ համաժողովին հրավիրել: Նրա «հեղինակավոր» կարծիքը նույնպես կհետաքրքրի Սպիտակ տանը»,-գրել է Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: