Ռուսաստանի դեմ ուղղված եվրոպական քաղաքականությունը ապագա չունի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մյունխենի անվտանգության 50-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Շտայնմայերը:
«Մենք ականատեսը դարձանք այն բանի, որ միայն Ռուսաստանի հետ կարող ենք լուծել Իրանի հիմնահարցը և սիրիական քիմիական զենքի փոխադրման խնդիրը: Ռուսաստանի դեմ ուղղված եվրոպական քաղաքականությունը ապագա չունի: Մենք պետք է շփման եզրեր գտնենք Ռուսաստանի հետ»,- ասել է գերմանացի դիվանագետը:
Շտայնմայերը նկատել է, որ Մոսկվան նույնպես պետք է պաշտոնապես շփման եզրեր ձևավորի Եվորպայի հետ: