Այսօր' փետրվարի 2-ին, Ազատության հրապարակում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կողմնակիցները նշեցին նրա ծննդյան տարեդարձը:

 

Հրապարակ էին բերել մեծ տորթ' ներկված հայկական դրոշի գույներով, իսկ վրան գրված' «Հայաստանն առանց քաղբանտարկյալների»: Քանի որ ոստիկանությունն արգելել էր հրապարակում ալկոհոլ օգտագործել նրա կողմնակիցները ոչ ալկոհոլային շամպայն էին բերել, հնչում էր ազգային-ազատագրական երգեր, ինչպես նաև Ռուբեն Հախվերդյանի, Էդուարդ Զորիկյանի, Արթուր Մեսչյանի երգերից:

 

Նշենք նաև, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը զգուշացրեց, որ միջոցառումն իրականացնեն ընդամենը 20 րոպեում, քանի որ հավաքի մասին չի իրազեկվել Երևանի քաղաքապետարանը:

 

 

MHM84905.jpg

MHM84906.jpg

MHM84904.jpg

MHM84903.jpg

 

 

 

 

Լուսանկարները` photolure.am