Ֆրանսիայի մայրաքաղաքում փետրվարի 2-ին ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել միասեռ ամուսնությունների դեմ անցկացված ցույցին: Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով կազմակերպիչներին: Մինչդեռ, ոստիկանության տվյալներով, երթին մասնակցել է ընդամենը 80 հազար մարդ:

 

Ցույցի ընթացքում իրավախախտումների մասին չի հաղորդվում: Փարիզի փողոցներում կարգի պահպանությունը վերահսկել են ավելի քան 1,5 հազար ոստիկաններ:

 

Միասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայի սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն է: Նույն սեռի մարդկանց միջեւ ամուսնությունն օրինականացնող եւ նման զույգերին երեխաների որդեգրում թույլատրող օրենքի քննարկումը բողոքի զանգվածային ակցիաների պատճառ է դարձել, որոնց ընթացքում Ֆրանսիայի քաղաքների փողոցներ են դուս եկել հարյուր հազարավոր մարդիկ:

 

Չնայած բողոքներին, օրենքն ընդունվել է խորհրդարանի կողմից, իսկ 2013 թվականի մայիսի 29-ին Մոնպելյեում առաջին անգամ տեղի է ունեցել երկու տղամարդկանց ամուսնության արարողությունը: