Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում զինված տղամարդը ներխուժել է № 263 դպրոց, պատանդ է վերցրել շուրջ 22 աշակերտի և կրակ բացել դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Տուծաների մասին տեղեկատվությունը ևս հստակ չէ: Տվյալներից մեկի համաձայն՝ վիրավորվել է երկու ոստիկան, այլ տվյալներով՝ սպանվել է մեկ ոստիկան, նրա գործընկերը և ուսուցիչներից մեկը վիրավորվել են:

 

Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ-ին տեղեկացրել է, որ հանցագործը վնասազերծվել է: Պարզվել է, որ նա նույն դպրոցում սովորող բարձր դասարանի աշակերտներից մեկն է: