Հունվարի 27-ին ոստիկանության Ներքին անվտանգության վարչություն զեկուցագիր են ներկայացրել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի տեսուչներ, ոստիկանության ավագ-լեյտենանտներ Վիրաբ Առաքելյանը և Նաիրի Սահակյանը: Զեկուցագրի բովանդակությունը հետևյալն էր. 2014թ. հունվարի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած մի BMW, որի վարորդ Վահան Գրիգորյանը Վիրաբ Առաքելյանի ձեռքի մեջ է դրել մի քանի հատ հազարանոց թղթադրամ, այլ կերպ ասած' «զոռով խցկել է» և անմիջապես հեռացել:
Առաքելյանը պահանջել է վերադառնալ, սակայն Գրիգորյանը չի ենթարկվել, նստել է մեքենան և հեռացել: Ոստիկանները հետապնդել և կանգնեցրել են հիշյալ մեքենան ու Գրիգորյանին վերադարձրել թղթադրամները: Հետո պարզվել է, որ այդ ողջ գործընթացը նկարահանվել է BMW-ի մեջից և Վահան Գրիգորյանը և իր քրոջ որդին տեսանյութը չհրապարակելու դիմաց ոստիկաններից պահանջել են կես միլիոն դրամ:
Մանրամասները` տեսանյութում: