Կիևցի հայտնի երգահան Վալենտին Սիլվեստրովը զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հիշատակին երկու երաժշտական ստեղծագործություն է գրել՝ «І вам слава, сині гори» և «Со святими упокой» անվանումներով։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Երաժշտությունը գրված է Տարաս Շևչենկոյի բանաստեղծությունների հիման վրա, որոնք Նիգոյանը կարդում էր Անկախության մայդանում։

 

Հիշեցնենք, որ Սերգեյ Նիգոյանը մահացել էր հունվարի 22-ին՝ Կիևում' Գրուշևսկայա փողոցում, իրավապահների հետ բախման արդյունքում: Եվրամայդանի երիտասարդ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը մահացել է պարանոցին և գլխին ստացած հրազենային կրակոցներից: