Արաբական Միացյալ Էմիրայությունների Դուբայ քաղաք-ամիրայությունում «շտապ օգնության» մեքենաների գույնը կախված կլինի տեղափոխվող հիվանդի վիճակի ծանրության աստիճանից եւ նրան պահանջվող օգնության առանձնահատկությունից: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են Շտապ բուժօգնության ազգային պետական վարչության ներկայացուցիչները:
Վարչության գործադիր տնօրեն Խալիֆ ադ Դարայիի խոսքով՝ կարմիր գույն ունեցող մեքենան, որի վրա սիրտ Է պատկերված, ավտոմոբիլային երթեւեկության մյուս մասնակիցներին կտեղեկացնի, որ «շտապ օգնությունը» տեղափոխում Է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի, որին անհետաձգելի օգնություն Է հարկավոր: Այդ դեպքում վարորդները պարտավոր կլինեն անմիջապես ազատել ճանապարհը բժշկական մեքենայի համար, քանի որ «մեկ րոպեն իսկ կարեւոր Է հիվանդի համար»:
Մոր եւ մանկան պատկերով վարդագույն մեքենաները նախատեսված կլինեն հղի կանանց տեղափոխելու համար, մուգ կանաչ գույն ունեցող «շտապ օգնության» մեքենաները կհարմարեցվեն մեծ քաշ ունեցող (400 կիլոգրամ եւ ավելի) հիվանդների համար, բաց կանաչները՝ հատուկ կարիքներ ունեցող հիվանդների համար: Երկնագույնը նախատեսված Է ընդհանուր նշանակության «շտապ օգնության» մեքենաների համար:
«Շտապ օգնության» բազմերանգ մեքենաների ներդրման պլանն առաջինը կդառնա աշխարհում: Դուբայի Շտապ բուժօգնության վարչության պաշտոնյաների կարծիքով՝ այն կոչված Է բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը: Վարչությունը մտադիր Է նաեւ կրճատել հիվանդի գտնվելու վայր «շտապ օգնության» հասնելու ժամանակը: Ներկայում Դուբայում ծանր վթարի դեպքում կամ սրտի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդին բժիշկները օգնության են հասնում ութ րոպեի ընթացքում: «Այդ ցուցանիշը չորրորդն Է ասիական տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք զգալիորեն բարելա վել այն, այդ թվում՝ արտակարգ դեպքերի համար հատուկ մեքենաներ հատկացնելու հաշվին»,-հայտարարել Է Խալիֆ ադ Դարային: