Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում հնարավոր է համարել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը: «Այսօր հանդիպում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հաջորդ քայլերը: Խաղաղությունը հնարավոր է»,- «գրել է Ուորլիքը:

 

Փետրվարի 5-ին համանախագահները Բաքվից կայցելեն Երեւան: Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների' տարածաշրջան այցելելու վերաբերյալ. նրանք ցանկանում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: