Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, Մոսկվայում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Չըլդըրը Իլգարը:

 

Ճանապարհին ոստիկաննները կոտրված դռնով կասկածելի ավտոմեքենա են հայտնաբերել: Զննության արդյունքում մեքենայի սրահում հայտնաբերվել է քրեական հեղինակության արնաշաղախ մարմինն ու պարկուճներ։

 

Նախաքննության տեղեկություններով՝ տղամարդուն սպանել են խոշոր գողական հավաքի նախաշեմին։